Շենգավիթ

Շենգավիթյան հնավայրը մոտ 6 հա տարածք է ներառում: Պեղումների ընթացքում բացվել են բազմաթիվ կառույցներ, որոնց թվում` ուղղանկյուն հատակագծով շինություն` թվագրված մ.թ.ա. 27-28 դ: Շինության տարածքում հայտնաբերվել են հսկայական հացահատիկի հորեր: Բացառիկ գտածոներրից կարելի է առանձնացնել փափուկ քարից պատրաստված հմայիլ կախիկը: Զարմանալին այդ քարի վրա հանդիպող սեպաձև զարդերն են: Եթե այն սեպագիր գրություն է, ապա ամենահինն է ամբողջ Կովկասում: Գտածոներից չափազանց կարևոր է կապույտ գույնի ապակե հուլունքը, որը գտնվել է 4-րդ հազարմայակի երկրորդ կեսով թվագրված շինարարական 4-րդ հորիզոնում: Նույնիսկ Եգիպտոսի կամ Հարավային Միջագետքի հզորագույն քաղաքակրթությունները չունեն այդքան վաղ ապակու մշակություն: Սա եզակի փաստ է: Կարող ենք վստահաբար ասել, որ Հայաստանը եղել է ապակեգործության հայրենիքներից մեկը: Շենգավիթի քաղաքակրթությունը թվագրված է 5.000 տարի և ավելի:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք