Սրբ.Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-1842թթ.: 1971-1976թթ. եկեղեցին հիմնովին բարեկարգվել է: Արևմտյան հատվածում երգչախմբի համար կառուցվել է վերնատուն: Հին թմբուկի ու գմբեթի փոխարեն կառուցվել է առավել բարձրադիր գմբեթ` բազմանիստ թմբուկով և պսակված հովհարաձև վեղարով: 2000թ. ավարտվել է սրբ. Սարգիս եկեղեցու զանգակատան կառուցումը: Արևմտյան շքամուտքը, փայտե դուռը և շքամուտքից վեր գտնվող հարթաքանդակները Աղթամարի սրբ. Խաչ տաճարի քանդակների թեմաներով են: Իսկ գմբեթի քանդակազարդերը` Արենիի սրբ.Աստվածածին եկեղեցու քանդակների նմանությամբ: Այս տաճարը հանդիսանում է երիտասարդների և սիրո հովանավոր սրբ. Սարգիսի գլխավոր տաճարը Հայոց հողի վրա, որն այլ կերպ այն անվանում են Սիրո տաճար: