Մարզահամերգային համալիրը յուրօրինակ ճարտարապետական կոթող է ընկղմված Ծիծեռնակաբերդի զբոսայգու սրտում: Համալիրի հնարավորությունները իրապես բազմաբնույթ են և օրեցօր կատարելագործվում են: 2005 թ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզահամերգային համալիրը վաճառվել է ՛՛Բամո՛՛ ընկերությանը: Կատարվել է շուրջ 40 մլն դոլարի ներդրում, վերանորոգվել են ճարտարապետական յուրօրինակ լուծումներով առանձնացող, 1300քմ մակերեսով ընդարձակ ճեմասրահը, համալիրի մեծ և փոքր դահլիճները, որոնք համապատասխանաբար կարող են տեղավորել 8000 և 2200 հանդիսատես: Մարզահամերգային համալիրում այսուհետ գործելու է նաեւ սառցադաշտ: