Մատենադարան

Մատենադարանը աշխարհի հնագույն և հարուստ ձեռագրատներից է: հիմնադրվել է 405թ. հայերեն գրերի գյուտից հետո, Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկում՝ Վաղարշապատում (Էջմիածին)` Հայոց արքա Վռամշապուհի հովանավորությամբ։ Այստեղ հավաքված շուրջ 17 000 ձեռագիր մատյաններն ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները՝ պատմության, աշխարհագրության, քերականության, փիլիսոփայության, իրավունքի, բժշկության, մաթեմատիկան, տիեզերագիտության և տոմարագիտության, ալքիմիա և քիմիա, գրականության, վավերագիտության, արվեստի պատմություն, մանրանկարչություն, երաժշտություն և թատրոն, ինչպես և պահվում են արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով ձեռագրեր։ Մաշտոցի անվան Մատենադարանի արխիվային բաժնում պահվում են շուրջ 300.000 արխիվային փաստաթղթեր, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի ու հարևան երկրների, հատկապես ուշ միջնադարի քաղաքական ու սոցիալտնտեսական կյանքի պատմությունը բազմակողմանի ու խոր ուսումնասիրելու համար։ Մատենադարանը 1998 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողություն ցանկում։

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք