Հայաստանի պատմության պետական թանգարանը հիմնադրվել է 1919թ. Սեպտեմբերին: Այժմ թանգարանը պահպանում է շուրջ 400000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու՝ հետևյալ բաժիններով. հնագիտություն, ազգագրություն, դրամագիտություն, վավերագրեր, որոնք ներկայացնում են Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն թվից մինչև մեր օրերը, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհում Հին Արևելքի երկրների՝ Եգիպտոս, Ասորեստան, Իրան, Հռոմ, Բյուզանդիա, մշակութային փոխառնչությունների վկայությունները: Հավաքածուները պարբերաբար համալրվում են Հայաստանի տարածքում պեղումներից հայտնաբերված գտածոներով, գնումներով և նվիրատվություններով: