Սրբ. Անանիայի մատուռի (V դար) վրա XVll դարում կառուցվել է Զորավոր Աստվածածին փառահեղ տաճարը: Սրբ.Անանիայի մասունքները դարեր շարունակ հանգչում են Հայաստանում` այս սուրբ վայրում: Հստակ տեղեկություններ չկան, թե երբ են առաքյալի մասունքները տեղափոխվել Հայաստան, բայց հավանաբար այս սրբությունը մեր աշխարհում է V դարից: Սրբ.Անանիան Աստծո հրամանով կուրությունից բժշկել է Սավուղին` ապագա Պողոս առաքյալին: Զորավոր սրբ.Աստվածածին եկեղեցում է պատարագվում սրբ. Առաքյալ Անանիայի հիշատակության օրը: Բազմաթիվ հրաշքներ և բժշկություններ են եղել սրբի մասունքների վրա հիմնված այս մատուռում, որը մեծ ուխտատեղի է մինչ օրս: