Մեծամոր

Մեծամորը պատմական Հայաստանի ամենահին բնակավայրն է/IV հազարամյակի վերջ ΙΙΙ հազարամյակի սկիզբ/: ΙΙ հազարամյակի սկզբից հանդիսանում է զարգացած քաղաք՝ զբաղեցնելով 100 հա տարածք: Հատկապես լավ է պեղված միջնաբերդը՝ հզոր կիկլոպյան պարիսպներով և մեծ տաճարական կոմպլեքսը յոթ սրբարաններով: Միջնաբերդի փոքրիկ բարձրունքին գտնվում է զիկկուրատ-աստղադիտարանը, ամենահինը աշխարում: Պատմական հնավայրի կողքին գործում է թանգարանը՝ բացված 1968 թ., շուրջ 22 000 ցուցադրվող էքսպոնատներով: Հատկապես ուշադրության է արժանի թանգարանի ոսկե ֆոնդը, որոնց մեջ Բաբելոնի թագավոր Ուլում Վուրաշինի ագաթյա գորտը (XVI դ.մ.թ.ա. վերջ) ու մեկ այլ Բաբելոնի թագավոր՝ Կուրիգալզուի սերդոլիտե կնիքը եգիպտական հիերոգլիֆներով (ΧV դ.մ.թ.ա.), ինչպես նաև դրամներ՝ արևմտաեվրոպական (XIII-XIV դ.մ.թ.ա.), Կիլիկյան (XI-XII դ.մ.թ.ա.), Հուլավիտյան (XII-XIII դ.մ.թ.ա.), Վանի թագավորության (IX-VII դ.մ.թ.ա.): Մեծամորի համաշխարհային նշանակությունը կարևորվում է նրանով, որ այստեղ պեղված և բացված է աշխարհում առաջին լավ պահպանված ձուլարանը /IV հազարամյակ Ք.ծ.ա./: Առաջին անգամ աշխարհում մարդը Մեծամորում է ծանոթացել մետաղի գաղտնիքներին` պղինձ, բրոնզ, երկաթ: Լավ պահպանված են հսկա ձուլման կաղապարները, վառարանները, ձուլման կաթսաները, որոնք փորված են հենց ժայռի մեջ:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք