Երևանի Պատմության Թանգարան

Երևանի պատմության թանգարանը գտնվում է  քաղաքապետարանի շենքում:  Թանգարանն այսօր շուրջ 87 հազար ցուցանմուշ ունի, որից 3000-ը ներկայացված է: Թանգարանի վերին 2 հարկերը ծառայում են իբրև պահոցներ մնացած ցուցանմուշների համար: Թանգարանի ամենահին ցուցանմուշը 80 հազար տարեկան «երևանցին» է, որ նույն տարիքի այլ նյութերի հետ հայտնաբերվել է երևանյան քարայրում:  Կարմիր բլուրից բերված` 3000-ամյա կարասը, մեր հինավուրց գորգերը,   թանկարժեք երաժշտական գործիքները և այլ ցուցանմուշներ թանգարանի հպարտությունն են: Ի դեպ, թանգարանի առաջին ցուցանմուշները նվիրաբերել են Մարտիրոս Սարյանը, Գուրգեն Մահարին, Եղիշե Չարենցը:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք