1940թ. Հայաստանի Գերագույն խորհուրդը այգին ստեղծելու որոշում ընդունեց: 1941թ. մայիսին Գետառ գետի կիրճի գեղատեսիլ անկյունում` Աղվեսաձորում, 3 հեկտար տարածքի վրա սկսվեց Երևանի կենդանաբանական այգու կապիտալ շինարարությունը: Այգու հիմնադիրն ու առաջին տնօրենը դարձավ կենդանաբանական գիտությունների դոկտոր Արտավազդ Սարկիսովը: Այգին իր առաջ խնդիր դրեց պահպանել տեսակների կազմը: Կենդանաբանական այգում մշտապես տարվել և այժմ էլ տարվում է հազվագյուտ և անհետացող կենդանիների տեսակների ադապտացման և միջավայրին հարմարեցնելու աշխատանք: Այգում հաշվվում են մոտ 300 տեսակներ, որոնցից 40-ը Հայաստանի տեղային կենդանական աշխարհի ներկայացուցիչներ են: 2007թ. Հայաստանի Կառավարության կողմից 2 մլն դոլար է տրամադրվել այգու վերանորոգման համար: