Երևանի Սրբ. Գրիգոր Եկեղեցի

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1996–2001 թթ: Եկեղեցու ճարտարապետը Ստեփան Քյուրքչյանն է: Կառուցման մտահղացման հեղինակը Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանն է: 1989 թվականի հուլիսի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր խորհրդի և ճարտարապետական հանձնաժողովի համատեղ նիստում որոշվել է՝ ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի՝ մայրաքաղաք Երևանում կառուցել եկեղեցի հայկական դասական ճարտարապետական ոճի հիման վրա: Եկեղեցի Անիի տուֆով երեսապատված տարբեր կառույցների համալիր է՝ բաղկացած եկեղեցուց, նրա հյուսիսարևմտյան կողմում՝ Սուրբ Տրդատ և հարավարևմտյան կողմում՝ Սուրբ Աշխեն մատուռներից, եկեղեցուն արևմուտքից կից գավթից ու զանգակատնից :Գավթում են պահվում Գրիգոր Ա Լուսավորչի մասունքները, որոնք 2000թ. Գարեգին Երկրորդը բերել էր Նեապոլի Սբ. Գրիգոր Հայի եկեղեցուց:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք