Տիգրանակերտ

Տիգրանակերտը կառուցվել էր Տիգրան Բ-ի օրոք՝ 70-ական թթ. (մ. թ. ա) և կոչվել նրա անունով։ Մինչև օրս էլ պահպանված են Հայաստանի վաղեմի հռչակավոր մայրաքաղաքի ավերակները։ Տիգրանակերտը հելլենիստական տիպի քաղաք էր։ Քաղաքն իր ծաղկման շրջանում ունեցել է ավելի քան 100.000 բնակիչ։ Հին հունական ու հռոմեական պատմագիրների նկարագրությունների համաձայն` Տիգրանակերտը շրջապատված է եղել 50 կանգուն բարձրություն ունեցող պարսպով։ Հզոր պարսպի ներսում կառուցվել են պահեստներ, զինանոցներ, ձիերի համար ախոռներ։ Անմատույց միջնաբերդը գտնվում էր քաղաքի ներսում, իսկ Տիգրանի կառուցած փառահեղ պալատը` իր օժանդակ հարմարություններով, տեղադրված էր քաղաքից դուրս։ Տիգրանակերտը ոչ միայն երկրի մայրաքաղաքը, արհեստագործության և առևտրի խոշոր կենտրոն էր, այլև անտիկ շրջանի հայկական մշակույթի հայտնի օջախներից մեկը։ Տիգրանակերտում կար մշտական գործող թատրոն ևթատրոնի շքեղ շենք, որի հետքերը նշմարվում են մինչև օրս։

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք