Երևանի Շենգավիթ համայնքում` Հրազդան գետի հարևանությամբ, գտնվում է Հայաստանի հնագույն պատմության ողջ ժամանակագրությունն ամփոփող Կարմիր բլուր ամրոցը (Թեյշեբաինի), որը կառուցել է ուրարտական Ռուսա II թագավորը 6-րդ դարի կեսերին: Կառուցելով ամրոցը և հաշվի առնելով ռազմավարական շատ հարմար դիրքը` Ռուսա II այստեղ է տեղափոխել մինչուրարտական բնակավայրի ունեցվածքի մի մասը և Էրեբունի ամրոցի ամբողջ հարստությունը: Մոտավորապես մ.թ.ա. 6-րդ դարի սկզբին սկյութական և մարական զորաբանակները, փորձելով վերջնականապես կործանել Վանի թագավորությունը, պաշարել են նաև Կարմիր բլուրը: Սակայն, ըստ ամենայնի, նրանց չի հաջողվել նվաճել Կարմիր բլուրը, քանի որ հրկիզել են այն: Ամրոցի վերին հատվածներն այրվել են` իրենց տակ թաղելով այն, ինչ կար ներքևում: