Վան

Քաղաքը գտնվում է Վանա լճի ափին, պտղաբեր դաշտում` խաղողի այգիներով ու պարտեզներով շրջապատված։ Քաղաքը իր անվանումը ստացել է Վիայնա անունից, որը նշանակել է «Վիա տոհմի երկիր»։ Ուրարտուի արձանագիր թագավորները, գրեթե բոլորն էլ, իրենց կոչում էին «թագավոր Վանի»։ Քաղաքի հյուսիսային մասում` հարթության վրա, բարձրանում է մի ժայռաբերդ, որը հանդիսանում է Վանի միջնաբերդը՝ հռչակավոր սեպագիր արձանագրություններով, հյուսիս–արևելյան մասում` Թոփրակ-Կալեի բարձունքները։ Սա այն հռչակավոր վայրն է, որը բազմաթիվ պեղումների շնորհիվ լույս է սփռում Վանի պատմական մեծ անցյալի վրա։ Դեպի բերդ տանող ճանապարհը անցնում է զառիթափ բարձունքով։ Ժայռի մեջ փորված դահլիճները՝ քառակուսի կամ խորանարդ ձևով, զարդարանքներ չունեն, սակայն նրանց պատերը սքանչելիորեն փայլեցված են։ Պատերի երկարությամբ փորված են քառակուսի որմնախորշեր։ Գլխավոր դահլիճից չորս մուտքեր տանում են դեպի կողային այրերը։ Դահլիճ է տանում մի սանդուղք, որն ապշեցուցիչ է իր մեծությամբ։ Այս դահլիճ-այրերի մուտքի վրա ժայռը ծածկված է սեպագրերով։ Ժայռի հարավային կողմը, որը նայում է դեպի քաղաք, միանգամայն ուղղաձիգ է: Վանում է գտնվում նաև Ագռավի քար կամ Մհերի դուռ կոչվող ժայռը, որը, ըստ ավանդության, կապված է Սասունցի Դավիթ դյուցազներգության հետ։ Վանի նման գեղեցիկ տեսարանով քաղաքներ կգտնվեն ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք