Վաղարշավան

Վաղարշավանի Հասանկալայի բերդը գոյություն է ունեցել ուրարտական ժամանակներից (IX—VI դդ. մ. թ. ա.): Պահպանվում է ուրարտական Մենուա 1-ին թագավորի մի ընդարձակ սեպագիր արձանագրությունը, որտեղ խոսվում է ինչ-որ դղյակի կառուցման մասին։ Ե՛վ բերդը, և՛ քաղաքը պարսպապատ են։ Բերդը շրջանաձև է և ունի կրկնակի պարիսպներ ու աշտարակներ։ Բերդն ունեցել է երկու դուռ, դռների դիմաց՝ գետի վրա, կառուցել էին կամուրջներ։ Բերդի կենտրոնում՝ լեռան կատարին, պատրաստել էին ջրամբարներ, որոնց մոտից ստորերկրյա ճանապարհով իջնում էին գետի եզրը պաշարումների ժամանակ ջուր բերելու։ Քաղաքի լավագույն կառույցներն են՝ միակ հայկական փոքրիկ եկեղեցին և մզկիթները, որոնցից 3-ը նախկին հայկական եկեղեցիներ են։ Մզկիթի վերածված հայկական մի հին եկեղեցի էլ գտնվում է բերդի ներսում։

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք