Մանազկերտ

Հայկական հնագույն ավանդության համաձայն, Մանազկերտը 2020 թ. (մ. թ. ա.) հիմնադրել է Հայկ նահապետի որդի Մանավազը և իր անունով կոչել Մանավազակերտ։ Ենթադրվում է նաև, որ Մանազկերտը Վանի առաջին թագավոր Արամեի նույն Արզաղկուն մայրաքաղաքն է` հիմնադրված IX դարի առաջին կեսին (մ.թ.ա.)։ Նաև անառարկելի է այն տեսակետը, ըստ որի, Մանազկերտ անունը կապված է Վանի Մենուա թագավորի անվան հետ և հենց այդ թագավորն էլ հիմնել է այս քաղաքը։ Հին Մանազկերտն ամբողջապես կառուցվել էր տեղական սև քարից։ Այստեղ պահպանվել են Մենուա թագավորի սեպագիր մի քանի արձանագրություններ, ինչպես նաև արևելյան ծայրամասում գտնվող վաղեմի միջնաբերդի պաշտպանական պարիսպներ, աշտարակներ և մյուս կոթողների ավերակներ։ Առանձնապես լավ է պահպանվել XI դարում կառուցված միջնաբերդի ամենամեծ աշտարակը։

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք