Այս բնակավայրը հայտնի է Ճապաղջուր անունով, այժմ թուրքերը անվանել են Բինգյոլ։ Ճապաղջուր է կոչվել գետակների բազում ճյուղերի առկայության պատճառով։ Հայաստանի հարյուրավոր այլ բնակավայրերի նման, տարբեր ժամանակներում համարվել է գյուղ, ավան, ամրոց կամ բերդ։ Ճապաղջուրը համարվում էր Արշակունիների արքայկան կալվածք ու տրված էր թագավորական տան կրտսեր զավակներին՝ իբրև սեփականություն: Ճապաղջուրի մոտ է գտնվում հայ արքաների հայտնի ծծմբային ջրերի առողջարանը: