928 թվականին Կարսը դարձավ Հայաստանի մայրաքաղաք: 961 թվականին մայրաքաղաքը տեղափոխվեց Անի, իսկ Կարսը մնաց Բագրատունիների կրտսեր ճյուղի` Կարսի կամ Վանանդի ֆեոդալական թագավորության մայրաքաղաք: Այդ ժամանակներում է կառուցվել Կարսի հայտնի անառիկ բերդը, որը հետագայում ձեռք բերեց աշխարհահռչակ համբավ: Կարսում է գտնվում Աբաս թագավորի կառուցած ս. Առաքելոց Մայր տաճարը, Վարդանի կամուրջը և Չարենցի տունը: