Կարին

Կարինը առաջին հերթին հայտնի է եղել իբրև բերդաքաղաք։ Ճիշտ է, հին հայկական և հռոմեական-բյուզանդական շրջանի պաշտպանական կառույցների ավերակներ այստեղ քիչ են պահպանվել, սակայն որոշակի նկատվում են պարսկական և արաբական բերդերի հետքեր, ինչպես նաև ավելի ուշ շրջանի թուրքական բերդի համեմատաբար լավ պահպանված ավերակները։ Նրա միջնաբերդը, որ բուն քաղաքի նկատմամբ 500-1000 մ բարձր է, պատած է կրկնակի պարիսպներով։ Ունի գաղտնուղիներ, զինանոցներ, զորանոցներ։ Քաղաքի պաշտպանական պարիսպներն ունեցել են 72 աշտարակ և չորս դուռ: Բերդի պատերին պահպանվել են հայերեն բազմաթիվ արձանագրություններ։ Կարին–Էրզրումի և Կարսի բերդերը Արևելքում հռչակված էին իրենց ամրությամբ:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք