Իգդիր

Իգդիր գյուղաքաղաքը, համապատասխանում է միջին դարերի Ցոլակերտին։ Իգդիրի մասին սկզբնաղբյուրները համեմատաբար քիչ տեղեկություններ են հաղորդում։ Իբրև գավառի կենտրոն Իգդիրն ունեցել է իր ամրոցը, որի մասին բավական տեղեկություններ է հաղորդում եվրոպական ճանապարհորդ Ռ. Գ. Կլավիխոն։ Նա 1403 թվականին եղել է Իգդիրի ամրոցում և հաղորդում է, որ այդ ժամանակ ամրոցի տերը կին էր։ Մինչև XX դարի սկզբները տակավին պահպանվում էին Իգդիրի միջնադարյան բերդի ավերակները, որոնք, այժմ, հազիվ են նշմարվում։ Ճարտարապետական առումով ուշադրության արժանի կոթողներ չունի։ Ուներ տարբեր ժամանակներում կառուցված հայկական երեք եկեղեցի:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք