Էրեբունի

Էրեբունի-Երևան Հայաստանի մայրաքաղաքը, հիմնադրվել է 782 մ.թ.ա. Վանի թագավորության արքա Արգիշտի I կողմից: Գտնվում է այժմյան Երևանի հարավ-արևելյան մասում` Արին-բերդ կոչվող բլուրի վրա: Լավ ամրացված վիթխարի բերդաքաղաք էր` հզոր պարիսպներով: Որոշ տեղերում նաև եռաշարք պահպանված պարիսպները ունեն մինչև 12 մ բարձրություն: Բերդը ունի մեկ դարպաս աստիճանային մուտքով: Բերդաքաղաքի լավ պահպանված գլխավոր շինություներից արքայական գահադահլիճն է մեծ` բակի հյուսիսային կողմում, Խալդի տաճարը` բաղկացած մեծ և փոքր սրահներից: Խալդին կամ Հայքը Վանի թագավորության գլխավոր աստվածն էր: Հետաքրքրական է` Խալդի տաճարի պեղման ընթացքում տաճարի հատակի բացման ժամանակ հայտնաբերվեցին հսկա փայտյա գերաններ հորիզոնական դիրքով իրար բավական մոտ, իսկ գերանները ծածկված էին փայտե մանրատախտակներով, որոնք զարմանալի նմանություն ունեն այժմյան պարկետի (մանրահատակի) հետ: Երրորդը՝ ոչ մեծ, ընդամենը 40 քառ.մ, Սուսի տաճարը՝ արքայական փոքր բակում, այնուհետև զորանոցներ, պահեստներ, երկու տնտեսական շինություններ, ուշադրության արժանի վիթխարի կարասներով 600 լիտր տարողությամբ: Բերդաքաղաքի մոտ գործում է թանգարան, շուրջ 30 000 ցուցադրված էքսպոնատներով: Հատկապես քարե սֆինքսներ, բրոնզե զենքեր, Արգիշտի Ա և Սարդուրի Ա բրոնզե վահաններ, կնիքներ, կերամիկա, սեպագիր արձանագրություններ և այլն: Թանգարանի շենքը կառուցված է հին հայկական Վանի թագավորությանը բնորոշ ճարտարապետական ոճով` քարե քառանկյուն շենք, առանց պատուհանների, մեկ մուտքով և ծածկի վրա բացված մեծ քառակուսի անցքով` օդի և լուսավորության համար:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք