Աղթամար կղզին հայոց ազգային պատմության ու մշակույթի փառքն է եղել։ Այս նշանավոր կղզում Գագիկ Արծրունի թագավորը Xդ. հիմնեց իր մայրաքաղաքը, իսկ նրա լուսապսակը`սրբ. Խաչ տաճարը դարձավ։ Ս.Խաչ տաճարը կառուցել է հանճարեղ ճարտարապետ Մանվելը՝ 915-921 թվականների ընթացքում։ Սրբ. Խաչ տաճարը հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է։ Աղթամարի սրբ. Խաչը հանդիսանում է Արևմտյան Հայաստանի ամենանշանավոր կոթողը իր ճարտարապետական ներդաշնակ ոճով և հոյակապությամբ։ Սրբ. Խաչ տաճարը ունի կենտրոնական գմբեթավոր ոճ։ Աղթամարի սրբ. Խաչ տաճարի պատերը պատված են բազմաթիվ քանդակներով՝ ծաղիկներ, ծառեր, դեմքեր, արձանախմբեր, արձանագրություններ և այլ խորաքանդակներ։