Թալինի Կաթողիկե Եկեղեցի

Կաթողիկեն կառուցվել է VIIդ, պատկանում է «գմբեթավոր բազիլիկ» կառույցների տիպին։ Ավագ խորանին կից են երկու քառակուսի ավանդատներ, որոնց վերին հարկերը գաղտնարաններ են: Կարմիր և սև տուֆից սրբատաշ կառույցը սկզբում ունեցել է կղմինդրյա ծածկ, որը հետագայում փոխարինվել է քարասալերով: Մեծաչափ կառույցի ներսը հրաշալի լուսավորված է (թմբուկի 12 և ճակատների 29 բարձր, լայն կամարավարտ լուսամուտներից բացի ունի 9 բոլորակ լուսամուտ): Ի տարբերություն հայկական հոգևոր, V-VIIդդ.ճարտարապետության զուսպ, ներքին խոհեմությամբ լի կերպարների` Թալինի Կաթողիկեն ավելի շքեղ է, աշխարհիկ և պալատական։ Քանդակազարդերը ներկված են եղել սպիտակ և կարմիր, որոնք տեղ-տեղ պահպանված են։

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք