Սեվանավանք

Սևանավանք-վանական համալիր Սևանի կղզում։ 874թ. Աշոտ Բագրատունի թագավորի դուստր Մարիամը այստեղ կառուցել է երկու եկեղեցի` Առաքելոց (փոքր) և Աստվածածին։ Սրբ. Աստվածածին եկեղեցին ունի եռապսիդ հորինվածք, որի արևմտյան կողմում կցված է գավիթ (կանգուն էր մինչև 1930թ.): Գավթի սյուները պսակված էին փայտե քանդակազարդ խոյակներով, որոնք այժմ պահվում են Հայաստանի Պատմության Պետական Թանգարանում և Էրմիտաժում։ Ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ Նրանք, իրավամբ, հայկական միջնադարյան փայտագործական արվեստի արժեքավոր նմուշներ են։

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք