Օձունը գտնվում է Լոռվա մարզի համանուն գյուղում, Երևանից 160 կմ հյուսիս-արևմուտք: Տաճարը լավ պահպանված է, չնայած հսկայական չափերին (20,7 x 31,6մ): Հիմնադրման տարեթիվը հայտնի չէ, բայց հետազոտողները այն թվագրում են VI դ.: Օձունի տաճարը օրիգինալ է ճարտարապետության առումով, որովհետև այն անցումային փուլ է բազիլիկից կենտրոնագմբեթ ոճին: Իր ոճով Օձունը գբեթավոր բազիլիկ է, հյուսիսային և հարավային կողմերում տաճարն ունի սյունազարդ ճեմուղի, որն ավելի շատ քրիստոնեական տաճարին անտիկ տեսք է տալիս: Ուշադրության են արժանի տաճարի հստակ երկրաչափական ձևերը հարուստ բարձրաքանդակների հետ: Բայց ամենահետաքրքրականը և, իհարկե, հազվագյուտը Հայաստանում, Օձունի հռչակավոր կոթողն է՝ երեք վիթխարի սյուներ, որոնք վերջանում են իրար միացված կամարներով, որոնց վրա քանդակված են Հայաստանում քրիստոնեության ընդունման տեսարաններ, լեգենդներ, կապված քրիստոնեության տարածողների՝ Գրիգոր Լուսավորիչի, Տրդատ III արքայի հետ: Այն քանդակագործության արվեստի հազվագյուտ գործ է, XVI դ. գեղարվեստա-արտահայտչական ձևի ունիկալ երևույթ ամբողջ Անդրկովկասում: Համանուն գյուղը, որտեղ գտնվում է տաճարը, ամենամեծն է Հայաստանում, ունի մոտ 10 000 բնակիչ, ինչպես նաև օդանավակայան: