Լմբատավանք

Լմբատավանքը գտնվում է Արթիկի մոտ։ Պահպանված արձանագրությունները շինարարության մասին տեղեկություն չեն պարունակում։ Ըստ ճարատրապետական վերլուծության՝ VI դար է, ներդաշնակ ծավալներով և դեկորատիվ գեղանկար տարրերով: Կառույցը ունի զուսպ և խոնարհ կերպար։ Խորանում և նրանից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լմբատավանքի կառուցման ժամանակակից որմնանկարների մնացորդներ: Կետրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սինվոլներ` բոցի լեզուների ֆոնի վրա։ Աջ ու ձախ մասերին պատկերված են դեպի խորանի կենտրոնը շարժվող երկու ձիավորներ՝ ձեռքերին խաչավարդ ցուպ։ Որմնանկարները հարթապատկերային են, տեղ-տեղ գրաֆիկական մոտեցումով, կատարված են հյութեղ, մեծ ներդաշնակությամբ։

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք