Դվին

Դվին մայրաքաղաքը կառուցվել է Խոսրով Կոտակ թագավորի օրոք 335թ.: Այն դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում քաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի: Քաղաքը ուներ երկու շերտ պաշտպանական պարիսպներ, աշտարակներ: Քաղաքը գտնվում էր բլրի վրա, որի գագաթին միջնաբերդն էր` հարակից շինություններով: Կարճ ժամանակահատվածում Դվինը վերածվում է տարածաշրջանի խոշոր առևտրական կենտրոնի, որտեղ խաչասերվում էին բազմաթիվ առևտրական ճանապարհներ: Արշակունյաց Հայաստանի անկումից հետո Դվինը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը: Արաբական արշավանքների ադյունքում VII դարի վեջին Դվինը և ամբողջ Հայաստանը անցավ արաբների տիրապետության տակ: Արաբները կազմեցին Արմենիա վարչական միավորը, որի կենտրոնը դարձավ Դվինը(Հայաստան, Վրաստան, Աղվանք): Դվինը ավերվել է 1236թ մոնղոլական զորքերի կողմից:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք