Սրբ. Քրիստափորի վանքը գտնվում է Արագածոտնի մարզում` հնագույն Քաղենի բնակավայրի տարածքում: Վանքի համալիրը բաղկացած է 7-րդ դարի սրբ. Աստվածածին անունով փոքր, խաչաձև գմբեթավոր եկեղեցուց ևնրանից հյուսիս գտնվող քառակուսի հատակագծով եռահարկ տապանատուն-զանգակատնից: Համալիրը շրջապատված է անմշակ քարերից շինված պարսպով, որից դուրս գտնվում է 10-14-րդ դարերի խաչքարերով հարուստ գերեզմանոցը: