Կարմրավոր

Կարմրավոր սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Աշտարակի բարձրադիր մասում և կարծես իշխում է ամբողջ քաղաքի վրա, բայց ամենևին ոչ այն պատճարով, որ հսկայական ծավալով կառույց է: Հակառակը, բավականին փոքր, կոկիկ եկեղեցի է, պարզ, բայց ոչ հասարակ. դրանում էլ թաքնված է վերջինիս գեղեցկությունը: Ավաղ, եկեղեցու կառուցման ճշգրիտ տարեթիվը և ճարտարապետը պարզ չեն, սակայն վերջինիս պատերի վրայով ձգվող արձանագրությունը, որը հանդես է գալիս եկեղեցու ծննդյան վկայականը,թույլ է տալիս կռահել, որ այն կառուցվել է VII դ.: Կարմրավոր անվանումը ստացել է կարմրավոր տուֆից կառուցված լինելու պատճարով: Իր տիպի մեջ եզակի նմուշ է, որը, մոտ 14 դար կանգուն մնալով, ոչ մի էական փոփոխություն չի կրել: Իսկ եկեղեցու կոնաձև կղմինդրածածկ թմբուկը մինչ այժմ հանդես է գալիս այնպես, ինչպես կառուցված է եղել հենց VII դարում: Բավականին պարզ մուտքով եկեղեցի է՝ առանց որևէ զարդաքանդակների: Դռան վերևում տեղակայված է բարավորը, որի վրա փորագրված արձանագրության մեջ խոսվում է Աշտարակի մեծ գետառի մասին: Ներսից և դրսից խաչաձև հորինվածքով կենտրոնագմբեթ եկեղեցի է: Իրենից ներկայացնում է եռապսիդ եկեղեցի: Արտաքինից պատված է զարդաքանդակներով, որոնք պարունակում են երկճյուղ հյուսածո էլեմենտներ՝ հավերժության խորհրդանիշ, ինչպես նաև քանդակներ: Թանկարժեք հնություն ներկայացնող երկու իր է պատկանում եկեղեցուն՝ մեկը հնդկահայերի կողմից 1709թ. գործած վարագույրն է, մյուսը՝ Շուխոնց ձեռագիր ավետարանն է: Հնում եկեղեցին ծառայել է նաև որպես օթևան, կուսանոց-վանք: Այս եկեղեցու բակում է թաղված հայ բանաստեղծ Գ. Էմինը, որը մի բանաստեղծության տեսքով կտակ է թողել, որտեղ իր ցանկությունն է հայտել հավերժ հանգիստը գտնելու հենց Կարմրավորի բակում: Եկեղեցու տարածքում կան նաև բազմաթիվ խաչքարեր, որոնցից մեկը աչքի է ընկնում ներքևի մասում գտնվող մեծ խորշով, որի պատճարով էլ կոչվում է Ծակ խաչքար:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք