Երերույք

Վաղ քրիստոնեական Հայաստանի ամենահռչակավոր հուշարձանը Երերույքի եռանավ բազիլիկան է: Գտնվում է Երևանից դեպի արևմուտք` 100 կմ հեռավորության վրա: Իր ճարտարապետական տիպով Երերույքը եռանավ բազիլիկ եկեղեցի է, կառուցված V դ.Ք.հ., 22 x 33մ: Տաճարն աչքի է ընկնում իր զարմանալի հորինվածքով` իր մեջ միաձուլելով միանգամից երեք ճարտարապետական դպրոցներ: Տաճարի գլխավոր նավը կառուցված է սիրիական վաղ քրիստոնեական ճարտարապետական ոճով:Հատկապես գեղեցիկ է գլխավոր նավի արևմտյան ճակատը, որտեղ ներդաշնակ զարդարված են պատի հոծ, բարձր զանգվածը, մուտքի եռաշարք դասավորված, բայց միանգամայն տարբեր լուսամուտներով: Հյուսիսից և հարավից երկայնակի ձգված են սյունազարդ բաց երկու կողային նավերը, որոնք ավելի շատ հիշեցնում են հելլենիստական ճարտարապետության սյունազարդ ճեմասրահներ: Իսկ տաճարն ամբողջովին հայկական շունչ է ստանում կողային կամարային հսկա լուսամուտների, ինչպես նաև սյուների երկրորդական նավերի՝ գլխավոր նավին միացնող պայտաձև արտահայտիչ կամարների շնորհիվ: Հարուստ դրվագված են տաճարի մուտքերը, հատկապես արևմտյան և հարավայինը, որոնք նույնիսկ մի քիչ հեթանոսական ճոխություն են մատուցում: Տաճարը կառուցվել է վեցաստիճան վիթխարի ստիլոբատի վրա: Տաճարի կողքին պեղվել է 200 մ երկարությամբ անտիկ ջրամբարի պատնեշը` հին հայերի ինժիներական մտքի ապշեցուցիչ օրինակ: Այս ամենը առանձնակի գեղեցկությամբ լրացնում է Ախուրյան գետի անդնդախոր կիրճը և շրջակա լեռների հեթանոսական լռությունը:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք