Կաթողիկե սրբ. Աստվածածին եկեղեցին Vll դ. կառույց է: Եկեղեցին փոքր չափեր ունի (5,4x7,5 մ): Միակ մուտքը արևմտյան կողմից է: Եկեղեցու հատակագծում փոքր նախասրահին հաջորդում են գմբեթով պսակված աղոթասրահը, ապա առանց ավանդատների` կիսաշրջան խորանը: Հարավային, արևելյան և հյուսիսային պատերն ունեն լուսամուտներ: Դարաշրջանի ճարտարապետական ոճն առանձնապես արտահայտված է բազմանիստ գմբեթի, զույգ որմնասյուներով ընդգծված թմբուկի և հովհարաձև վեղարի ձևերում: