Գյուղի տարածքում գտնվում է սրբ.Աստվածածին եկեղեցին։ Ճարտարապետական վերլուծությունից ելնելով՝ այն թվագրվում է VI-VIIդդ. և դասվում Մաստարայատիպ եկեղեցիների շարքին։ Ներսի պատերը հավանաբար սվաղված են եղել և ծածկված որմնանկարներով։ Տաճարի ամբողջականությունը, նրա համաչափությունների կատարյալ ներդաշնակությունը վկայում են կառուցողի մեծ վարպետության մասին: