Արուճ գյուղի սրբ.Գրիգոր եկեղեցին(Արուճավանք) կառուցվել է իշխան Գրիգոր Մամիկոնյանի կողմից (662-666թթ.): Եկեղեցին գմբեթավոր դահլիճի տիպի բարձրարվեստ կառույց է: Լուսավորվում է 41 պատուհանից և 3 լայնադիր դռներից թափանցող լույսով: Գմբեթարդում պատկերված են եղել «Օրենք տվող Աստծու» գոյությունը և Ավետարանում շարադրված “Համբարձման” տեսարանի համատեղումը բնրոշող որմնապատկեր: Տպավորիչ է նաև Քրիստոսի 7մ բարձրությամբ մեծադիր որմնապատկերը: Պատերի առանձին մասեր եղել են ոսկեզօծ: