Գառնի

Գառնիի հեթանոսական տաճարը և բերդամրոցը գտնվում է Երևանից 28 կմ հեռավորության վրա:Գառնի ամրոցը հանդիսանում է Հայաստանի ամենահռչակավոր տեսարժան վայրերից մեկը: Այն մեծ համբավ ուներ իր անմատչելիության, առանձնահատուկ գեղեցիկ պեյսաժի և հրաշալի կլիմայի պատճառով, որի համար էլ դեռևս Ι դարում մ.թ.ա. հանդիսանում էր Հայոց թագավորների ամառային նստավայրը: Ամրոցի հիմնադրումը, ըստ V դ. պատմաբան Մովսես Խորենացու, 2167թ. Ք.ծ.ա., տաճարի հիմնադրումը Ι դ. Ք.ծ.հ. Տրդատ Ι արքայի կողմից: Ամրոցը գտնվում է եռանկյունաձև հրվանդանի վրա, երեք կողմերից անդնդախոր Ազատ գետի կիրճն է մոտ 150 մ խորության: Միայն մի կողմից հրվանդանը միանում է Գառնիի սարահարթին, որն էլ գոտևորված է վիթխարի պարիսպով: Յուրահատուկ է Գառնի ամրոցի պարիսպը, կառուցված 1,5-2 տոննա կշռող լավ մշակված բազալտե բլոկներից, որոնք իրար ամրացված են երկաթե լծակներով և արճիճով: Պատերը 12մ բարձրությամբ և 2մ հաստությամբ, ունեն աշտարակներ 15 մ բարձրությամբ: Գառնու տաճարը կառուցված է հելլենիստական ոճով, պարիսպը` հռոմա-իոնական ոճի: Այն կանգնած է 6 աստիճան բարձր ստիլոբատի վրա` առանձնահատուկ նրբագեղ, սլացիկ, անտիկ ճարտարապետության իսկական գոհար: Տաճարի կապիտելը, անտիբատը, քիվերը, խոյակները քանդակագործության արվեստի հրաշքներ են: Տաճարը նվիրված է հին հայկական Արևի աստված Միհրին:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք