Ամարաս

Ամարասը Հայոց Արցախ աշխարհի հնագույն և գլխավոր քրիստոնեական հուշարձանն է, հիմնադրված Գրիգոր Լուսավորիչի կողմից: Դեռևս 330 թ. Գրիգոր Լուսավորիչը իր թոռ Գրիգորիսին նշանակում է Արցախի եպիսկոպոս, որից էլ սկսվեց Արցախի կաթողիկոսների տոհմը: Ամարասի վանքը Էջմիածնից հետո երկրորդ գլխավոր սրբավայրն է ողջ հայության համար: Այն բազմիցս ավերվել է, դեռևս V դ., Վարդանանց պատերազմի օրերին, պարսիկների կողմից: Այստեղ է Մեսրոպ Մաշտոցը հիմնել իր երկրորդ դպրոցը: Ամարասից է սկսվել Հայաստանի արևելյան կողմերում հայերեն գրերի տարածումը: 1223 թ. մոնղոլները կողոպտում են Ամարասի հարստությունները, որոնց մեջ էր նաև սուրբ Գրիգորի գավազանն ու 36 ադամանդներով զարդարված խաչը: Ըստ Օրբելյանի, այդ գավազանն ու խաչը հունական կայսր դուստր՝ Դեսպինեան, որը մոնղոլ բռնագրավիչի կինն էր, նշված գանձերը գնում ու ուղարկում է Կոնստանդնոպոլիս: Հետագայում` 1387 թ., վանքը ավերում է Լենկ Թեմուրը: Ըստ ավանդության, Թեմուրը իր զորքը շարում է վանքից մինչև Արաքս գետը, և միմյանց փոխանցելով` նրանք վանքի քարերը թափում են Արաքս: Սակայն, դարձյալ ըստ ավանդության, նվաճողները դեռ նոր էին հեռացել, երբ վանքը վերստին կանգնեց իր նախկին շուքով: Ամարասի վանքը ճարտարապետական տեսանկյունից եռանավ բազիլիկ է, 13,5x23, 2մ, աղոթասրահը երկու զույգ խաչաձև մույթերով բաժանված է երեք նավի, որոնք թաղածածկ են: Սակայն վանքի գլխավոր արժեքը սուրբ Գրիգորիսի ստորգետնյա դամբարան-մատուռն է, որը գտնվում է եկեղեցու բեմի տակ՝ երկարությունը 3,7մ, բարձրությունը 3,5մ, լայնությունը 1,9 մ: Վանքը պարսպապատ է 5 մ բարձրությամբ պարիսպով:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք