Աղուդի

Վաղ միջնադարում Աղուդին իր քաղաքական, կրոնական, ռազմական ու տնտեսական ազդեցությամբ եղել է Սյունիքի առաջին բնակավայրերից մեկը: Աղուդին հայտնի է իր հռչակավոր եռահարկ կոթող-մահարձանով, որը կառուցվել է 6-7-րդ դարերում: Այս մահարձանը, Օձունի հուշակոթողի հետ միասին, Հայաստանում պահպանված հազվագյուտ մեմորիալ հուշարձաններից է: Մահարձանի վրա վեր են խոյանում երկու ուղղանկյուն մույթեր, իսկ կենտրոնի ութանիստ սյունը ավարտվում է ոլորազարդ խոյակով: Սյուների վրա բարձրանում են սուրբ երրորդությունը խորհրդանշող երեք կամարներ: Մահարձանի վրայի քանդակները նման են Սիսիանի սրբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարի և Զվարթնոցի քանդակային ձևերին: Նրա վրա առկա են նաև արձանագրություններ:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք