Հնգագմբեթ տաճարը գտնվում է Երևանի Ավան թաղամասի հյուսիսային մասում` կիսավեր վիճակում։ Այն վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն հուշարձաններից է։ Vl դարում Ավանի տաճարը կառուցել է Հովհան Բագարանցի կաթողիկոսը: Տաճարի խոնարհման ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն նույնպես ավերվել է 1679թ. հունիսի 4-ի երկրաշարժից։ Պահպանվել են եկեղեցու պատերը՝զգալի բարձրությամբ և գեղաքանդակ նախշերով: