1804թ. Երևանի պարսկական կայազորի 6000 վարժեցված հեծելազորն անակնկալ հարձակում է գործում Սպիտակ գյուղում տեղակայված ռուսական 114 հոգանոց սահմանապահ ջոկատի վրա: Միանալով գյուղի 100 հայ կամավորներին` ջոկատը 18 օր հերոսական դիմադրություն է ցույց տալիս թշնամու գերազանցող ուժերին: Պարսիկներին հետ մղելուց հետո հայ գյուղացիները հավաքել և եղբայրական գերեզմանում են թաղել զոհված հայ և ռուս զինորներին: Անօրինակ այդ սխրանքն այնպիսի ցնցող տպավորություն է թողել ժամանակակիցների վրա, որ տեղի գյուղացիները իրենց միջոցներով շիրմաքար- հուշասյուն են կանգնեցրել եղբայրական գերեզմանի վրա, իսկ հուշաքարին գրված է պարզ, բայց իմաստուն տողեր. «Կա՛նգ առ, անցո՛րդ, և խոնարվի՛ր այս սուրբ շիրիմին. այստեղ սկսվում է հավերժությունը…»: Շուրջ 200 տարի կանգնած է հուշասյունը՝ որպես նվիրական ուխտատեղի: