Շուրջ 150 տարվա պատմություն ունի Քանաքեռի սրբ.Աստվածածին ուղղափառ եկեղեցին: Այն տեղակայված է Երևանի բարձրադիր գեղատեսիլ Քանաքեռի սարահարթում` ռուսական զորակայանի կողքին: Գործող եկեղեցի է և սպասավորում է ոչ միայն զորակայանը, այլև Երևանի բազմահազարանոց ուղղափառ համայքը: Եկեղեցին արտաքինից և ներքինից ունի շքեղ հարդարանք և բավականին մեծ չափեր` մոտ 21 մ երկարություն և 11,5մ լայնություն: Եկեղեցու ներսը զարդարված է ուղղափառ ոճի որմնանկարներով: