Պուշկինի նշանավոր ճամփորդություններից մեկը` 1829թ. Մոսկվայից Էրզրում, ճանապարհորդությունն է, որի ընթացքում նա անցել է 5200 կիլոմետր։ Իր ճամփորդական նոթերը նա հետագայում հրապարակել է «Ճանապարհորդություն դեպի Արզրում» գրքում։ Այդ ճանապարհորդության մի մասը բաժին է ընկնելու Հայաստանին, որը նա նկարագրում է առանձին սիրով։ Բազումի լեռնաշղթայի լեռնանցքի այն հատվածում, որտեղ Պուշկինը հանդիպել է Գրիբոյեդովի դիակը փոխադրող սայլին, ներկայումս կառուցված է աղբյուր–հուշարձան։ Աղբյուրի վերևում կերտված բրոնզե բարձրաքանդակը պատկերում է այդ հանդիպումը։ Աղբյուր–հուշարձանի մոտ մինչ օրս կանգ են առնում անցորդները` իրենց հարգանքի պարտքը մատուցելու վաղաժամ և ողբերգական մահով կյանքից հեռացած այդ երկու մեծ գրողների հիշատակին։