Շուշիի ամրոց

1826թ. հուլիսին, պարսից թագաժառանգ Աբաս-Միրզան 80 հազար զորքով պաշարում է Շուշի բերդը: Փոքրաթիվ ռուսական կայազորը (1700 զինվոր) փոխգնդապետ Ռեուտի հրամանատարությամբ, բերդում գտնվող և շրջակա գյուղերից Շուշիում ապաստանած հայ գյուղացիների օգնությամբ կազմակերպում է Շուշիի պաշտպանությունը: Աբաս-Միրզային չի հաջողվում քաղաքը գրավել: Պաշարումը տևում է 48 օր: Ուշագրավ է հատկապես այն փաստը, որ պաշարման 30–րդ օրը սպառվում են կայազորի սննդի պաշարները, և բերդում շրջապատման մեջ գտնվող հայ գյուղացիները միահամուռ որոշում են ընդունում խիստ կրճատել իրենց սննդի օրաբաժինը և այն տրամադրել կռվող ռուս զինվորներին: Պահպանվել են զորավար Ռեուտի նամակները Կովկասի փոխարքային, որտեղ նա զարմանքով ու հիացմունքով է խոսում հայերի` ռուսներին նվիրվածության և նրանց անսահման խիզախության մասին:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք