Գյումրիի կլոր բերդը կամ Սև բերդը, ինչպես անվանում են տեղացիները, կառուցվել է 1830-1836թթ: Սև բազալտի սրբատաշ քարով շարված հսկա հաստաբուն պարիսպները մինչև օրս էլ ցնցող տպավորություն են թողնում դիտողի վրա: Բերդի պարիսպներն այնքան ահռելի են, որ նրանց վրա տեղադրվել են 100 հրանոթներ, իսկ ներսում` 8000 կայազոր: Այս բերդը, ըստ երևույթին, կառուցվել է ժամանակի ռազմական արվեստի վերջին խոսքով և միակն է այն քչերից նախկին ռուսական կայսրության մեջ, որի բացմանը ներկա է եղել անձամբ կայսրը: 1836թ Նիկոլայ l կայսրը իր կնոջ` Ալեքսանդրայի հետ այցելել է Հայաստան և մասնակցել բերդի բացմանը: Բերդն այնպիսի տպավորություն է թողել Կայսեր վրա, որ նա որոշել է բերդի շուրջը գտնվող Գյումրի փոքրիկ քաղաքն անվանելի ի պատիվ կայսրուհու` Ալեքսանդրապոլ: