Արտաշես I-ը Հայաստանի նոր մայրաքաղաքը հիմնել է մ.թ.ա 166թ: Այն գտնվում էր 9 բլուրների վրա` Երասխի և Մեծամորի միախառնման տեղում: Այդ տեղանքը Արտաշես I ընտրել էր Հին աշխարհի հանճարեղ զորավար Հանիբալլի օգնությամբ: Արտաշատը Հայաստանի քաղաքներից առաջինն էր, որ ուներ հատակագիծ: Հռոմեացիները Արտաշատին անվանում էին "Հայկական Կարթագեն": Այն կարճ ժամանակում դարձավ Հայատանի խորոշագույն քաղաքը: Արտաշատի բնակչությունը գերազանցում էր 100 000-ը: Քաղաքում կառուցվել էին բազմաթիվ տաճարներ, ինչպես նաև առաջին հայկական թատրոնը: