Ի պատիվ ռուսական բանակի կողմից արևելյան Հայաստանը պարսկական լծից ազատագրման 150-ամյակի` 1978թ. Աբովյան քաղաքում բացվեց հայ և ռուս ժողովուրդների բարեկամության հուշահամալիր: Հուշահամալիրը իր ընդգրկած տարածքով ամենամեծն է Կովկասում: Համալիրի մուտքին քանդակված է հայ մեծանուն գրող, գրականագետ Խաչատուր Աբովյանի դեմքը : Խ.Աբովյանն առաջինն էր, որ ողջունեց ռուսական բանակի մուտքը Հայաստան իր` <<Վերք Հայաստանի>> գրքում: Ամբողջովին մարմարյա սալերով ձևավորված ճեմուղին տանում է դեպի Հուշահամալիրի խորքում գտնվող պղնձաձույլ 8 մ.բարձրությամբ քանդակախուբը: Բազալտե պատվանդանին ուս ուսի տված կանգնած են Հայ աշխարհազորայինը և Ռուս ազատարար զինվորը, որոնք խաչաձևել են իրենց զենքերը: Զենքերին պարուրված դափնեպսակը մեր երկու ժողովուրդների բարեկամության հավերժ խորհրդանիշն է: