Օշականի Հերոսամարտ

1827 թ. օգոստոսի 17-ին` Օշական գյուղի մոտ, տեղի ունեցավ արյունահեղ ճակատամարտ պարսկական թագաժառանգ Աբբաս - Միրզայի 30 000 զորքի և ռուս գեներալ Կրասովսկու 3000 զորամասի միջև , որոնք շտապում էին օգնության պարսիկների կողմից շրջապատման մեջ գտնվող Էջմիածնի ռուսական կայազորին: Ռուս զինվորները և նրանց շարքերում մարտնչող հայ կամավորները բացառիկ խիզախության և ծանր կորուստների գնով կարողացան փրկել Էջմիածինը թշնամու ձեռքն ընկնելուց և ավերումից: Ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնելու համար Օշականից Էջմիածին տանող ճանապարհի վրա 1833 թ հուշարձան կառուցվեց, որը կանգուն է մինչև օրս` խորհրդանշելով անձնազոհ հերոսությունը, մարդասիրությունն ու բարեկամությունը:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք