Ծաղկաձոր

Ծաղկաձորը գտնվում է ծովի մակարդակից 1710 մ բարձրության վրա: Ծաղկաձորի բնությունը գեղեցկացնում են երեք կողմից շրջապատող անտառապատ լեռնալանջերը և ալպիական առատ բուսականությունը։Անտառների ընդհանուր տարածությունը հավասար է հինգ հազար հեկտարի։ Իշխող ծառատեսակներից են կաղնին, թղկենին, կեչին կան նաև վայրի խնձորենի և տանձենի, սոճու պուրակներ։ Ծաղկաձորը շրջապատող անտառները, ծաղկազարդ լանջերը յուրատեսակ բուրմունքով են հագեցնում օդը, որը միշտ զով է և կազդուրիչ։Պատահական չէ, որ նա դարձել է Հայաստանի ամառանոցային աչքի ընկնող վայրերից մեկը։ Ներկայումս Ծաղկաձորը ձմռանն էլ է մարդաշատ, նրա ձյունապատ ընդարձակությունները դարձել են լեռնադահուկային մրցումների աշխույժ կենտրոն: Հիացմունք է պատճառում Ծաղկաձորի օլիմպիական սպորտային քաղաքի համալիրը, որը զանազան խաղադաշտեր և այլ շինություններ ունի նախատեսած թե' ամառային, թե' ձմեռային սպորտի համար:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք