Ջերմուկ

Ջերմուկը Հայաստանի նախկին Խորհրդային պետության կազմում հանդիսանում էր հզոր կուրորտային գոտի: Բայց համեմատած այլ տարածաշրջանների հետ Հայաստանում զարգացած էր կուրորտային համակարգի բուժիչ-առողջարանային ուղղությունը: Հայաստանի առողջարաններից հատկապես հայտնի են Ջերմուկի, Դիլիջանի, Հանքավանի, Արզնիի առողջարանները: Հետաքրքրականն այն է, որ գտնվելով ակտիվ հրաբխային գոտում, Հայկական լեռնաշխարհի մակերևույթի զանազան վայրերում հայտնվում են տաք աղբյուրներ, որոնք հնուց ի վեր հայտնի են Ջերմաջուր անունով: Դեռևս Ք.ա. Արտաշեսյան և հետո Արշակունի արքաները հատուկ հովանոցներ ունեին կառուցված տաք աղբյուրների մոտ, նրանց, իհարկե, հայտնի էին այդ աղբյուրների բուժիչ հատկությունները: Այդպիսի տաք աղբյուրներից ամենահայտնին Ջերմուկն է: Այսօր արդեն լեգենդները Ջերմուկի տաք աղբյուրների մասին ծնունդ են առնում իրականությունից: Բազմաթիվ փորձերի հիման վրա հաստատվել է տաք աղբյուրների բուժիչ հատկությունները, ձևավորվել է նաև հատուկ բուժական մեթոդոլոգիա: Եվ ահա այդ հրաշագործ ջուրը մարդիկ խմում են ուղիղ ակունքից: Ջերմուկի առողջարանը արդեն 100 տարի մեծ հռչակ է վայելում աշխարհում: Ընդհանուր գործում են 6 խոշոր հանքային աղբյուրներ, որոնց միասնական հզորությունը կազմում է 17 լ/վ, իսկ ջրի ջերմաստիճանը՝+35°C-+54°C: Հատկանշական է, որ Ջերմուկի հանքային ջրերում ածխաթթու գազի պարունակությունըավելին է (2 գր/լ), քան Կարլովի Վարի կամ նմանատիպ կուրորտներում:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք