Դիլիջանը առողջարանային քաղաք է և գտնվում է Աղստևի գեղատեսիլ լեռնահովտում` ծովի մակարդակից 1250 մ բարձրության վրա։ Դիլիջանի կլիման մեղմ է, օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +3°C։ Հունվարին լինում է-2°C, իսկ հուլիսին՝ +3°C +18°C աստիճան։ Այս բոլորը վկայում են, որ Հայաստանում դժվար է գտնել մի այլ վայր, որն այնքան նպաստավոր պայմաններ ունենա, ինչպիսին Դիլիջանն է։ Դիլիջանը պատկանում էՀայաստանի կլիմայական առողջարանների շարքին: Թե՛ արևի լույսի առատության, թե՛ բացառիկ կլիմայական պայմանների (զով ամառ, մեղմ և արևոտ ձմեռ, չոր և արևային աշուն) շնորհիվ կարող է մրցել համաշխարհային համբավի արժանացած Դավոսի և այլ առողջարանների հետ։ Նրա անտառները, ուլտրամանիշակագույն ճառագայթներով հարուստ օդը և արևը հիանալի բուժիչ միջոց են շնչառական օրգանների բազմաբնույթ հիվանդությունների համար: Դիլիջանը հարուստ է հանքային ջրերով։ Այն Հայաստանի ամենաարժեքավոր հանքային ջրերից է: