Ազոխ

Արցախի Ազոխ գյուղում գտնվող քարանձավը հանդիսանում է քարի դարի Կովկասյան բնակավայրերից հնագույնը: Հին հայկական պատմիչները բազմիցս հիշատակել են Ազոխի քարանձավը: Մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ Ամարասի տիրակալները այստեղ էին թաքցնում Արցախ աշխարհի հարստությունները: Այս հնագույն հուշարձանը ունեցել է մուտքեր և ելքեր վեց բավիղանման սրահներից: Ամենամեծ սրահը զբաղեցնում է 3000 քառակուսի մետր մակերես: Հսկայական կլոր դահլիճի պատերը ունեն տարօրինակ մակերևույթ, կարծես նրանց օձեր են կպցրած: Ուժեղ լուսավորության դեպքում, զարդաքանդակները այնպես են փայլում, կարծես գտնվում ես հիասքանչ պալատում: Հրաշակերտ պալատին առավել վայելչություն են հաղորդում, սառցե լեզվակներ հիշեցնող, հսկայական պտկաքարերը և շթաքարերը: Մուտքի մոտ՝ 7մ խորության վրա, հնէաբանները հայտնաբերել են մուստիերյան դարաշրջանի նեանդերթալցու վերին ծնոտի բեկոր: Խորհրդավոր քարանձավով անցնող ուղիների երկարությունը ոչ ամբողջական տվյալներով գերազանցում է 300մ: Քարանձավում հայտնաբերված է եղել 43 տարբեր տիպի կենդանիների ավելի քան 20 հազար ոսկոր, մոտ 6 հազար քարե գործիք և այլ իրեր, որոնց տարիքը գերազանցում է երեք հարյուր հազար տարի:

Կոնտակտային տվյալներ

  • +374 10 54 67 28
  • +374 10 58 76 26
  • +374 98 58 76 26
  • +374 99 58 76 26
  • +374 96 58 76 26
  • planetaclub9@gmail.com
  • Իրավաբանական հասցե՝ Երևան,
    Վազգեն Սարգսյան 26/6
  • Հայաստան, 0010, Երևան
    Վազգեն Սարգսյան փող., 26/3 շենք