Արզնին ծովի մակերեւույթից բարձր է 1420 մ: Ներկայումս, գյուղը հայտնի է որպես առողջարանային գոտի, որտեղ գործում են 5 առողջարաններ: Վերջիններում հիմնականում բուժվում են աղեստամոքսային տրակտի,սրտի իշեմիկ և ռևմատիկ հիվանդություններ: Արզնիում կլիման ցամաքային է, մեղմ, ցուրտ ձմեռով՝ հունվար ամսին –5°C միջին ջերմաստիճանով, ջերմ, հաճելի ամառով՝ հուլիս ամսին +22°C միջին ջերմաստիճանով, երկարատև և տաք աշունով։ Պարզ օրերի քանակով Արզնին գերազանցում է Կովկասի բոլորկուրորտներին։ Բարոմետրիկ ճնշումը կայուն է, առանց կտրուկ տատանումների և հավասար է 657 մմ սնդիկի սյան։ Արզնի հանքային ջրերի բուժական հատկությունները հայտնի են եղել դեռևս հին ժամանակներում։Արզնի հանքային ջրերը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ածխաթթու գազ (1,25-2,0 գ/լ) և միներալ էլեմենտներ (8-10 գ/լ), հանդիսանամ են արդյունավետ բուժման հիմնական գործոնները։