Բնության յուրահատուկ հրաշք են Քարվաճառի տաք աղբյուրները: Վաղնջական ժամանակներից այս աղբյուրները, որոնք հայտնի են նաև “Տաք ջրեր” անունով, եղել են Ծար իշխանական տան, այնուհետև Դոփյան իշխանական տան ամառային հանգստի և բուժման առողջավայր: Հազարամյակներ շարունակ այս հորդաբուխ աղբյուրները զարմացրել են իրենց ունիկալ բուժիչ հատկությամբ: Ջրի արտանետման քանակությունը մեկ վարկյանում մոտ 50 լիտր է, ջերմաստիճանը՝ 45 աստիճան: Այստեղ աղբյուրների և բնական շատրվանների շուրջը կառուցվել են քարե լողավազաններ, ինչպես նաև այդ նպատակին են հարմարեցվել բնական կրաքարե գուռերը: Ինչպես հսկա ամֆիթատրոնում, սեպաձև ժայռերի և խիտ անտառների գոգավորությունը հատուկ ստեղծված են լոգանք ընդունողներին զվարճացնելու համար: Այստեղ ամեն ինչ շնչում է կուսական նախաստեղծ թարմությամբ, այն այցելուների համար իդեալական հանգստի վայր է: